Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 12:33 22-11-2026

Հայաստանը և Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարական հանդիպում՝ պանելային քննարկման ձևաչափով։

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են ռոբոտաշինության զարգացման հեռանկարներին, տվյալների անվտանգությանը, կրթության և աշխատաշուկայի փոխակերպումներին, քննարկել բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և թվայնացման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային տեխնոլոգիական օրակարգին առնչվող հարցեր։

Անդրադառնալով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման նախադրյալներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է էներգետիկ և հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը՝ ընդգծելով, որ տեղական հաշվողական հզորությունները հնարավորություն են տալիս էներգետիկ ռեսուրսները վերածել տեխնոլոգիական և տնտեսական արժեքի։

Դավիթ Թադևոսյանը խոսել է նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մասին՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, միջազգային մասնագետների ներգրավումը և մասնագիտական կարողությունների զարգացումը։

Անդրադառնալով տեխնոլոգիական զարգացման ազդեցությանը աշխատաշուկայի վրա՝ նախարարը նշել է, որ այն պայմանավորում է աշխատանքային գործառույթների և մասնագիտությունների վերափոխումը՝ միաժամանակ ձևավորելով նոր պահանջարկ։

Մասնավորապես, աճելու է ավտոմատացված համակարգերի կառավարման և սպասարկման, ռոբոտների սենսորների ու շարժիչների սպասարկման, ծրագրային ապահովման և կիբեռանվտանգության մասնագետների պահանջարկը։ Այս պայմաններում կարևորվել են կրթական համակարգի ճկունությունը, մասնագիտական վերապատրաստումը և շարունակական ուսուցման մշակույթի զարգացումը։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին ներկայացրել է թվային տնտեսության զարգացման, կրթության ոլորտում թվային գործիքների կիրառման և տեխնոլոգիական կարողությունների ընդլայնման ուղղությամբ Իրանի իրականացրած նախաձեռնությունները՝ ընդգծելով տեխնոլոգիական զարգացումներին համահունչ մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման կարևորությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման հնարավորություններին։

Կարևորվել են երկու երկրների ստարտափ էկոհամակարգերի միջև կապերի ընդլայնումը, կրթական և մասնագիտական համագործակցությունը, գիտելիքի ու փորձի փոխանակումը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային թվային կապակցվածության և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է եղել տվյալների ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Բանախոսներն ընդգծել են անձնական տվյալների պաշտպանության, արդյունավետ մեխանիզմների կիրառման, թվային հարթակների նկատմամբ վստահության ամրապնդման, ինչպես նաև այս ոլորտում տարածաշրջանային համատեղ նախաձեռնությունների անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
18:20 Այս կյանքում ոչինչ հավերժ չէ․ Էլիզ Մելիքյան