Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը լուրջ է որակել Ֆիննական ծոցի չեզոք ջրերում ռուսական բեռնատար նավի վրա հարձակումը։
«Նավի վրա տեղի ունեցած իրադարձությունները՝ Ֆիննական ծոցում, լուրջ բնույթ են կրում։ Ես սերտ կապի մեջ եմ Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ղեկավարության, զինված ուժերի և սահմանապահ ծառայության հետ։ Միջադեպի մասին տեղեկացրել եմ նաև մեր առանցքային գործընկերներին և դաշնակիցներին»,- գրել է Ստուբը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն «Մաքս» հարթակում հայտնել էր, որ Ֆիննական ծոցի չեզոք ջրերում՝ Ռուսաստանի Դաշնության սահմաններից երեք ծովային մղոն հեռավորության վրա, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել բեռնատար նավի վրա։
Նավը ուղևորվում էր դեպի Կալինինգրադ։ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նավում եղել են ներկանյութեր և լաքեր։