Ներքին Միտք 17 րոպե առաջ - 09:43 22-11-2026

Ընդդիմությունը չպետք է անվերջ բանավեճերի մեջ մտնի իշխանության կազմակերպած քաղաքական ներկայացման մեջ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է.

Եթե իշխանությունը հանրաքվեի թեմա է նետում հրապարակ, իսկ ընդդիմությունը շաբաթներով քննարկում է այդ թեման, հարցեր տալիս, բանավիճում, արձագանքում ու հակադարձում, ապա իշխանությունը հասել է իր նպատակին՝ հանրային խոսակցության կենտրոնը տեղափոխել իր ընտրած դաշտ։

Իսկ ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը։
Իշխանության խաղը պետք էր չընդունել։

ՔՊ-ն չունի խորհրդարանում սահմանադրական փոփոխության համար անհրաժեշտ 2/3-ը։ Հանրաքվեի թեման ինքնին դեռ չի նշանակում քաղաքական հաղթանակ։ Այն ընդամենը քաղաքական օրակարգի հերթական փորձն է։
Ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը։

Ծաղրել այդ նախաձեռնության քաղաքական անհեթեթությունը։
Ցույց տալ, որ իշխանությունը չունի անհրաժեշտ ձայները։
Չմտնել անվերջ բանավեճերի, հարցուպատասխանի և իշխանության կազմակերպած քաղաքական ներկայացման մեջ։

Եվ անմիջապես տեղափոխել հանրային քննարկումը մարդկանց իրական խնդիրների վրա։
Որովհետև իշխանության համար շատ հարմար է, երբ բոլորը քննարկում են իր առաջարկած թեման, իսկ ժողովուրդը մնում է իր առօրյա խնդիրների հետ միայնակ։

Ի՞նչ հարցեր պետք է հնչեին ամեն օր
Ինչո՞ւ Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր, և ինչո՞ւ տնտեսական աճը չի վերածվում մարդկանց իրական բարեկեցության։

Ինչո՞ւ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվել են վարկային տույժերի, տոկոսների ու տուգանքների ճիրաններում, և ինչո՞ւ պետությունը չի պաշտպանում նրանց ֆինանսական համակարգի անարդարություններից։

Ինչո՞ւ գույքահարկը դարձել է սեփական տունը պահելու ծանր բեռ, հատկապես տարեց մարդկանց համար, որոնք տասնամյակներով աշխատել են այդ տունը ձեռք բերելու համար։

Ինչո՞ւ դեղերի շուկայում քաղաքացին բախվում է բարձր գների, սահմանափակ ընտրության և մրցակցության վերաբերյալ լուրջ հարցերի, իսկ պետությունը չի ապահովում պատշաճ վերահսկողություն ու հասանելիություն։

Ինչո՞ւ թոշակառուն պետք է ընտրություն կատարի դեղի, սննդի և կոմունալ վճարի միջև։
Ինչո՞ւ իշխանությունը խոսում է Սահմանադրության մասին, երբ քաղաքացին իր առօրյա կյանքում բախվում է սոցիալական անարդարության, պարտքերի և գոյատևման խնդիրների։
Սրանք են այն հարցերը, որոնցից իշխանությունը չի կարող փախչել՝ պարզապես նոր քաղաքական թեմա նետելով։

Ընդդիմության գլխավոր սխալը

Ընդդիմությունը չպետք է իշխանությանը պատասխանի միայն նրա բարձրացրած թեմաների շրջանակում։ Այն պետք է ստիպի իշխանությանը պատասխանել այն հարցերին, որոնք իշխանությունը չի ուզում լսել։

Քաղաքական նախաձեռնությունը նշանակում է ոչ թե ամեն հայտարարության հետևից վազել, այլ սեփական օրակարգը թելադրել։

Եթե իշխանությունը քեզ հրավիրում է իր խաղադաշտ, դու պարտավոր չես մտնել։ Դու կարող ես քո խաղը խաղալ՝ այնտեղ, որտեղ իշխանությունն ամենախոցելին է։
Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա։ Իսկ սոցիալական խնդիրները պետք է դառնային ընդդիմության ամենօրյա քաղաքական հարվածը։
Թեման առաջացել է իմ ընկեր Արեգ Սավգուլյանի հետ զրույցի ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին