Գյումրեցի Արամ Մուրադյանը շուրջ 10 տարի զբաղվում է ծրագրավորմամբ և 3D մոդելավորմամբ։ Տարիների մասնագիտական փորձ ունեցող երիտասարդը, սակայն, այսօր մտահոգված է ոլորտում ստեղծված իրավիճակով։
Oragir.News-ի հետ զրույցում Արամ Մուրադյանը նշել է, որ արհեստական բանականության զարգացումն ու լայն կիրառությունը զգալիորեն փոխել են ծրագրավորման ոլորտը՝ դժվարացնելով մասնագետների աշխատանք գտնելու հնարավորությունները։
Նրա խոսքով՝ արհեստական բանականության գործիքների տարածումից հետո բազմաթիվ ծրագրավորողներ հայտնվել են անգործության մատնված վիճակում, իսկ աշխատանք գտնելու հնարավորություն ունեցողները հաճախ ստիպված են լինում աշխատել շատ ցածր վարձատրությամբ։
Երիտասարդ ծրագրավորողի գնահատմամբ՝ ոլորտում մրցակցությունն ավելի է սրվել, իսկ նախկինում մասնագետների կողմից կատարվող աշխատանքների մի մասն այսօր իրականացվում է արհեստական բանականության միջոցով։
Արամ Մուրադյանի մտահոգությունն այն է, որ տարիներ շարունակ մասնագիտական հմտություններ ձեռք բերած ծրագրավորողներն այժմ կանգնած են նոր իրականության առաջ, որտեղ միայն մասնագիտական գիտելիքները կարող են այլևս բավարար չլինել աշխատանքով ապահովվելու համար։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան