Ներքին 34 րոպե առաջ - 19:01 11-11-2026

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԹ դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու նշանակությունը երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնման տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրթամշակութային հարաբերությունների խորացման հնարավորություններին։

Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է Երևան-Լոնդոն կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը՝ որպես զբոսաշրջային, մշակութային և կրթական կապերի ընդլայնման կարևոր գործոն։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում