Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 26-ի ամփոփ լուրերը:
«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Բաքվում ընթացող ֆորումի շրջանակում Հաջիևը պնդել է, թե հայկական կողմը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք, նրա ձևակերպմամբ, 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց բնօրրանները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան հայտարարել է, թե իբր մտադիր չեն ռևանշ վերցնել, և հավերժական խաղաղության համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել»։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին։
Կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՎԻՄ հարաբերությունների զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացումը, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ ԵՎԻՄ ներկայացուցիչը վերահաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին»։
Տեսանյութ: