Մամուլ 58 րոպե առաջ - 07:59 16-10-2026

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանում այս օրերին իրականացվող կրպակների ապամոնտաժման գործընթացը, ըստ էության, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ վարչապետը հանձնարարել է մինչև վերջ գնալ և քանդել ապօրինի համարվող կրպակները՝ անկախ դրանց սեփականատերերի ինքնությունից և կապերից։

Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Աջափնյակ վարչական շրջանում մի քանի օր շարունակված թեժ վիճաբանություններից հետո ստեղծված իրավիճակի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին։ Նրան տեղեկացրել են տարածքում առկա կրպակների և դրանց ապամոնտաժման շուրջ առաջացած խնդիրների մասին, ինչից հետո, մեր տեղեկություններով, հնչել է հրահանգ՝ գործընթացը հասցնել ավարտին՝ առանց բացառությունների։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին իշխանությունները նաև ուսումնասիրում են, թե նախկինում ովքեր են տրամադրել այդ կրպակների տեղադրման թույլտվությունները, ինչ հիմքերով են դրանք տրվել, և ովքեր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Սակայն պատմությունն այսքանով չի սահմանափակվում։ Աջափնյակում կրպակների ապամոնտաժման ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներորդուն պատկանող բենզալցակայանը։

Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս բենզալցակայանի ապամոնտաժման հարցով հստակ որոշում չի եղել։ Իրավիճակը, սակայն, փոխվել է այն բանից հետո, երբ Մեսրոպ Մանուկյանը ակտիվորեն ներգրավվել է գործընթացին՝ Աջափնյակի թաղապետի հետ թեժ վիճաբանություն ունեցել և լեզվակռվի բռնվել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների հետ։

Թերթի տեղեկություններով՝ դրանից հետո իշխանական շրջանակներում որոշում է կայացվել ապամոնտաժել նաև պատգամավորի աներորդուն պատկանող բենզալցակայանը։ Արդյունքում՝ երեկ տարածք է բերվել համապատասխան տեխնիկան, և բենզալցակայանը քանդվել է։

Այս զարգացումների համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք խոսքը բացառապես օրինականության վերականգնմանն ուղղված գործընթացի մասին է, թե՞ ապամոնտաժումները կարող են նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ապամոնտաժել նաև ընդդիմադիրների, նրանց հարազատների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականության ներքո գտնվող նմանատիպ օբյեկտները։

Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հատկապես ընդդիմադիրներին պատկանող շատ սեփական տարածքներ կհավասարեցվեն հողին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան