Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճաժամկետ այցով հոկտեմբերի 16-ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (CBD COP17)։
Բաղային հստակեցրել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մի շարք երկրների առաջնորդների հետ, որոնք նույնպես կմասնակցեն դրան։