Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։ Նրանց համաձայնությունը ստանալուց հետո նրանք կկարողանան տեսակցել ադրբեջանցուն:
Այս մասին ազատությանը հայտնել է Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը զինված ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն։ Ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: