Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 52 րոպե առաջ - 10:27 14-10-2026

Աննա Հակոբյանը մոբիլիզացնում է բուհերը․ ՊՆ-ն քննիչներից կոնկրետ տվյալներ է պահանջում. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ հանդես եկող Աննա Հակոբյանը, որ հոկտեմբերի 1-ից հայտարարեց մարզեր այցելելու եւ այս թեմայով ստորագրահավաք անելու վերաբերյալ, մոբիլիզացրել է հանրապետության բուհերը։

Մի շարք բուհերի միջանցքներում մեծ պաստառներ են տեղադրվել՝ հետեւյալ գրառմամբ․ «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ եւ արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե՝ այո, խնդրում եմ ստորագրել»։
--
«Իրավունք» թերթը գրում է. «Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում հոկտեմբերի 25-ի ընտրություններին ընդառաջ.

«Լրիվ չմոյի կարգավիճակում ենք հայտնվել՝ պիտի գնանք ու գովենք մի մարդու, ով 2020 թվականին մեր ամենաթունդ քննադատն էր, բայց դե շեֆի «հա»-ին ո՞վ կարա «չէ» ասի, ստիպված ենք, մեր օրն էլ օր չի»,- դժգոհում են ՔՊ-ականները»:
--
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարի հրահանգով դիմում է գնացել ՀՀ քննչական կոմիտե, և դիմումով ՊՆ-ն նախաքննական մարմնից կոնկրետ տվյալներ է պահանջել, թե բանակում քանի ինքնասպանության դեպք է եղել, և քանի դեպք է արձանագրվել ինքնասպանություն քաղաքացիական կյանքում։ Իրավապահները այս դիմումի նպատակը ներքին կարգով ցանկացել են պարզել, և նրանց բացատրել են, որ այս քայլով ցանկանում են ցույց տալ, որ բանակը հասարակության հայելին է, ու քաղաքացիական կյանքում ևս ինքնասպանություններ են լինում, որոնք, ի տարբերություն բանակի դեպքերի, ավելի շատ են, բայց պակաս աղմկոտ»։
--