Ներքին 50 րոպե առաջ - 09:00 13-10-2026

15 հազար բաղնիքի սրբիչ նորակոչիկների՞ն

Շաքիի արյունալի իրադարձության ֆոնին ՀՀ Պաշտպանության նախարարության գործարքները առավել ուշադրության ներքո են հայտնվել։

ՊՆ համապատասխան հանձնաժողովի հոկտեմբերի 5֊ի որոշմամբ նախատեսվում է 23 միլիոն 760 հազար դրամով ձեռք բերել 15 հազար բաղնիքի սրբիչ։

Այստեղ հարցը հետևյալն է. վստահաբար սրբիչները նախատեսված են ոչ թե հատվածային, այլ համընդհանուր շահառուների հաշվարկով, այլ կերպ ասած` հնարավոր չէ մի նորակոչիկին տրամադրեն սրբիչը, մյուսին` ոչ։

Այդ դեպքում ստացվում է, որ ՊՆ֊ն բաց աղբյուրով ցուցադրում է բանակի շարքային զինծառայողների թվաքանակը (եթե իհարկե դա դեռևս գաղտնիք է)։

Թե ինչ որակի սրբիչ է իրենից ներկայացնելու 1584 դրամանոց աքսեսուարը, թերևս լավագույնս կիմանա Վահագն Ալեքսանյանը։