Ներքին 5 տարի առաջ - 14:39 11-08-2021

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուններով և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի կողմից հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և մյուս հայորդիների: Արարողության ընթացքում անցկացվել է հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստն ու սահմանված կարգով ստորագրեցին այն: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ և նորակոչիկների հարազատները:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգեց խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը. «Հարգելի նորակոչիկներ, այսօր ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, քանզի դուք երդվեցիք պատվով և անձնվիրաբար շարունակել մեր հերոսների վեհ գործը, երդվեցիք լինելու երաշխավորը հայրենյաց սահմանների անառիկության, երդվեցիք լինելու կենդանի պատնեշ հայրենիքի և թշնամու միջև»:

Հրամանատարը, դիմելով նորակոչիկների ծնողներին, ցանկություն հայտնեց, որ նրանց որդիները, երկու տարի կատարելով իրենց պարտքը հայրենիքի առաջ, վերադառնան իրենց օջախներ և շենացնեն հայրենիքը. «Միաժամանակ ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ ձեր զավակները այս երկու տարիների ընթացքում կլինեն մեր հոգածության և հոգատարության ներքո, և պատվով ու հպարտությամբ կկրեն սահմանապահի համազգեստը»:

Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպել են նորակոչիկների և նրանց ծնողների հետ:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած