Պատմաբան Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կառավարությունում ո՞վ է մնացել
Դեղին մամուլի խմբագրին ասեք, որ պատմությունը իր գրածն ու ասածը չի։ Իր մասնակցությամբ հայ ժողովուրդը կրկին անցել է ցեղասպանության միջով ու վերջնականապես կորցրել է պետականությունը` այն դարձնելով բոլոր ուժերի պարապ վախտի խաղալիքը։
Դեղին մամուլի շանտաժիստ գրչակներին բնորոշ ձևով հիմա էլ փորձում է իր կեղտոտ ու արյունոտ հետքերը մաքրել։
Չի ստացվի։
Մեղադրանքի առաջին երկու կետերը ձևակերպվելու են հետևյալ կերպ.
ա. ցեղասպանական գործողության ու էթնիկ զտման մեջ հանցակցություն ոճրագործ կողմի հետ,
բ. կանխորոշված ելքով պատերազմի հրահրում ու բանակի պարտության սպասարկում։
Պատմությունը ՔՊ֊ի համար գրված ու արձանագրված է։ Շուտով գալու է դատաստանի ու ԻՐԱԿԱՆ արդարադատության ժամանակը։
Այդ ժամանակ կզգաք, թե որքան անողոք է ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում
գրառում էր կատարել, նշելով, որ «առաջին անգամ մենք պատմություն ստեղծող ենք, և ոչ թե վերարտադրող»: