Գոյություն ունի «Հայաստանի տարածքային զարգացման գործակալություն» անվամբ կառույց, որը իր անվանը համահունչ, պետք է որ գործունեություն ծավալեր ՀՀ տարածքում և տարածքին առնչվող վայրերում։
Սակայն դիտում ենք փաստաթուղթը, ըստ որի՝ տվյալ գործակալությունից
ս/թ սեպտեմբերի 16֊ին և 17֊ին Վիեննա, Տոկիո, Թեհրան և Դոհա ուղղություններով շրջագայել են հավանաբար գործակալության աշխատակիցները, և որ կարևորն է տասնյակ կիլոգրամ ուղեբեռներով (չհաշված ձեռքի ուղեբեռը)։

Եթե գործուղումների մեկնած անձինք իրենց հետ չեն տարել տասնյակ կիլոգրամներ կշռող փաստաթղթեր, նշանակում է` Հայաստան են վերադարձել ճոխ առևտրով։