Ներքին Խոսք Միտք 59 րոպե առաջ - 19:40 10-10-2026

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։

Ըստ Press TV-ի ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը:

Ընդգծել է, որ ձեռնարկվել են հետախուզական և տեղեկատվական միջոցառումներ՝ վստահեցնելով, որ ցամաքային զորքերն իրավիճակի վերաբերյալ ունեն համապարփակ հետախուզական տեղեկատվություն։
Այս հայտարարությունները հնչել են Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական ակտիվության աճի և ամերիկացի պաշտոնյաների կողմից Իրանի հասցեին հնչող հայտարարությունների ֆոնին։

Թեհրանը շարունակում է զգուշացնել, որ նոր ռազմական գործողությունների դեպքում ԱՄՆ ռազմակայաններն ու ռազմածովային ուժերի օբյեկտները կհայտնվեն հարվածների թիրախում։

Միաժամանակ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն: Հոկտեմբերի 7-ին ամերիկյան Axios լրատվականը հաղորդել է, որ Պենտագոնը հրահանգել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը՝ պատրաստ լինել Իրանում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը։

Նախագահ Թրամփը վստահեցրել է, որ մինչև միջանկյալ ընտրությունների ավարտը (նոյեմբերի 4) ոչինչ չի լինի»:

Ամենից շատ դիտված