Սպորտ 1 ժամ առաջ - 12:14 10-10-2026

Միշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է մանկության հուշերին, հոր՝ Համլետ Մխիթարյանի թողած ազդեցությանը, անգլիական ակումբներ տեղափոխություններին, Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի բարդություններին և այլ հետաքրքրաշարժ դրվագների։

Խոսելով մանկության հուշերի, հոր թողած ազդեցության ու ընտանեկան պատմությունների մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.

«Հայրիկիս գործը շարունակելու պատասխանատվություն զգում էի, սակայն ընտանիքիս անդամների կողմից որևէ ճնշում չի եղել ինձ վրա։ Ոչ ոք ինձ չի ասել, որ պարտավոր եմ ֆուտբոլիստ դառնալ. ասում էին՝ ապրես, որ նրա գործը շարունակում ես, բայց երբեք այնպիսի զգացողություն չի եղել, որ պարտավոր եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Միշտ երազել եմ, ցանկությունս եղել է հենց ֆուտբոլ խաղալ, որովհետև ես սիրել եմ ֆուտբոլ խաղը. ոչ թե սպորտաձևը, այլ հենց խաղը։ Միշտ հաճելի էր տեսնել հորս մասնակցությամբ տեսանյութերը մարզադաշտում խաղալիս կամ մարզվելիս, քանի որ իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են եղել նրա հետ։ Տանը միշտ փորձում էի տեսաերիզներով դիտել նրա մարզումներն ու հանդիպումները, և տեսնելով այն, ինչ երբեք չէի տեսել, յուրահատուկ զգացողություններ էին առաջանում։

Հորս հետ կապված դրվագները մինչ օրս հիշում եմ և մի քանի ամիս առաջ հրատարակած գրքումս ևս շատ եմ պատմում նրա մասին։ Շատ կուզեի նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ բաներ սովորել, խորհուրդներ լսել։ Ցավոք, չստացվեց, ու միշտ մտածում եմ, որ եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է, որ ես ֆուտբոլիստ չդառնայի։ Այսինքն՝ հնարավոր է՝ Ֆրանսիայից չվերադառնայինք, ֆուտբոլով չզբաղվեի և չունենայի այդ կիրքն ու մեծ ցանկությունը ֆուտբոլիստ դառնալու»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր ինքնակենսագրական գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում», հրատարակել է 2025 թվականի հոկտեմբերին (իսկ հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2026 թվականի փետրվարին։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում