Ներքին 54 րոպե առաջ - 23:38 09-10-2026

Հայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեում թվային տեխնոլոգիաների և գլոբալիզացիայի վերաբերյալ թեմատիկ քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է թվային փոխակերպման դերը՝ որպես կայուն զարգացման, նորարարության և տնտեսական աճի շարժիչ ուժ։

Պատվիրակությունը ներկայացրել է ազգային տեխնոլոգիական կարողությունների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթություերընն, այդ թվում՝ առաջադեմ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, թվային հմտությունների կատարելագործումը և նորարարական ստարտափներին աջակցությունը։

Պատվիրակությունն անդրադարձել է նաև հոկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի և միջտարածաշրջանային հիմնական խմբի համատեղ նախաձեռնությամբ ներկայացված ««Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի ընդունմանը։

Վերահաստատել է միջազգային համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ընդգծելով, որ թվայնացումը կարող է նպաստել փոքր և դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսությունների աշխարհագրական սահմանափակումների հաղթահարմանը, միջազգային շուկաներ հասանելիության ընդլայնմանը և կայուն զարգացման առաջմղմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի