Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 21:09 08-04-2024

Պատգամավորները անվտանգության ապահովման գործում կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության դերը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումների մասին:

Տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում հայ խորհրդարանականները կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը:

Կողմերը քննարկել են մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ