Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 20:19 09-10-2026

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Քննարկման առանցքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին, ընթացիկ ծրագրերը և իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության միասնական, հասանելի և կայուն համակարգի ձևավորման գործում պետական մարմինների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Այս համատեքստում առանձնահատուկ շեշտել է համայնքների դերակատարումը՝ երեխաների և նրանց ընտանիքների կարիքների վաղ բացահայտման, սոցիալական աջակցության հասանելիության բարելավման, համայնքային ծառայությունների զարգացման, երեխաների բարեկեցության ապահովման գործում։

Խորհրդի անդամներին նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը, օրենսդրական նոր կարգավորումները, ընթացիկ միջոցառումներն ու նախաձեռնությունները։

Անդրադարձ է եղել նաև երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի շարունակականության, համայնքահեն և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնման աշխատանքներին՝ որպես յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու, կրթվելու և զարգանալու կարևոր նախապայմաններ։

Նիստի ընթացքում հասարակական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով բարձրաձայնել են մի շարք հարցեր, ներկայացրել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր