Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:37 06-09-2024

ԱՆ-ն առողջապահական ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով զեկույց է ներկայացրել

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Ժնևում ընթացող Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների պաշտպանությանը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նրա զեկույցի հիմնական թեման է երեխաների իրավունքների պաշտպանությունը առողջապահական ոլորտում:

Փոխնախարարը նշել է Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ֆինանսական հատկացումների ավելացումը` անկախ երկրի մարտահրավերներից: Այսպես` 2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019 թվականի համեմատ աճել են 23 տոկոսով:

Իր զեկույցում փոխնախարարն անդրադարձել է ոլորտում առկա օրենսդրական փոփոխութուններին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` բուժօգնություն ստանալիս երեխայի ձայնը լսելի դարձնելու և նրա կարծիքը հաշվի առնելու հարցում, ինչպես նաև` վերջին տարիներին մանկական, նորածնային մահացության և հիվանդացության նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Արմեն Գասպարյանն իր խոսքում ընդգծել է կրծքով կերակրման կարևորությունը և դրա խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, մասնավորապես` վերջին նոր բարեփոխմամբ ծննդօգնություն իրականացնող բժշկական բոլոր հաստատություններում կրծքով կերակրման խորհրդատուների ներկայությունը:

Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև երեխաների հոգեկան առողջության կարևորությանը, ներկայացրել երեխաների հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, այդ թվում` առաջնային օղակում, դիսպանսեր և հիվանդանոցային: Զեկույցում անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանման օրերին բժշկական շարժական թիմերի օպերատիվ գործունեությանը, որոնք տեղահանված երեխաների և նրանց ծնողների շրջանում տրամադրել են առաջնային բուժօգնություն, կատարել կարքիների գնահատում և տրամադրել բուժօգնության ամբողջական անվճար փաթեթ:

Արմեն Գասպարյանը շեշտել է, որ մեր երկրում 2019 թվականից ի վեր պետպատվերի շրջանակում տրամադրվում է բուժօգնություն բոլոր երեխաներին` անկախ տարիքից և կարգավիճակից, ներառյալ` նոր տեխնոլոգիաներով և թանկարժեք միջամտություններով բուժօգնությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր