«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործը քննած վարչության պետ Դավիթ Մանուչարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ երեկ կայացած Կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառման ընթացքում վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ հենց Մանուչարյանի ղեկավարած վարչությունում է քննվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։