Ուղիղ եթեր
Արտաքին 51 րոպե առաջ - 20:35 08-10-2026

Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը

Ադրբեջանում վերջին օրերին լայն տարածում են գտել հիջաբ կրող աշակերտներին դպրոցներից հեռացնելու, դասերին չթողնելու դեպքերն ու գլխաշորի կրումն արգելելու հրահանգները։ Մասնավորապես՝ սոցցանցերի ադրբեջանական ու միջազգային տիրույթում տեսանյութ է տարածվել, թե ինչպես Սումգայիթ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում հիջաբ կրող աշակերտուհիներին արգելել են մուտք գործել դպրոց։

Գրում է Գեղարդ վերլուծականը:

Նույնը տեղի է ունեցել Սաբիրաբադի շրջանի Յոլչուբեյլի գյուղի և Գյանջա քաղաքի թիվ 24 միջնակարգ դպրոցներում։ Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 30-ին Յոլչուբեյլիի միջնակարգ դպրոցի տնօրեն Քենան Ալասգերլին աշակերտուհիներին զգուշացրել է. «Կամ հանե՛ք ձեր գլխաշորերը հաջորդ շաբաթ, կամ դիմո՛ւմ գրեք և հեռացե՛ք դպրոցից»։ Ծնողների պնդմամբ՝ տնօրենը հրահանգը ստացել է Կրթության ու գիտության նախարարությունից։

Գյանջայի թիվ 24 միջնակարգ դպրոցի հիջաբ կրող աշակերտների ծնողների հաղորդմամբ տնօրեն Աբդուլլա Քերիմովն ամիսներ շարունակ ճնշել է հիջաբ կրող աշակերտուհիներին։ Ծնողների խոսքով՝ տնօրենը մի քանի աշակերտուհիների հիջաբը բռնի կերպով նաև հանել է։

Այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի կառավարության՝ սեպտեմբերի 21-ին ընդունած որոշման ֆոնին՝ պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։

Որոշման մեջ չի օգտագործվում «հիջաբ» բառը, և հատուկ չի նշվում որևէ կրոնական հագուստ։ Այնուամենայնիվ՝ կրոնական ակտիվիստները փոփոխությունը մեկնաբանում են որպես դպրոցական համազգեստի մաս չհանդիսացող գլխաշորերի արգելք։ Չի հստակեցվում նաև, թե հագուստի կոնկրետ որ տարրերն են աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող։

Այս քննարկումները հասել են նաև Թուրքիա, որտեղ կրոնական գործիչները քննադատում են Ադրբեջանի կառավարությանը և նույնիսկ սպառնում։ Հոկտեմբերի 3-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի հյուպատոսության առջև, թուրք ակտիվիստները «Մտքի ազատության և կրթության իրավունքների ասոցիացիա» կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ակցիա են անցկացրել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ