ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 4 տուրերից հետո դասակարգման աղյուսակում 108-րդն է:
Ընտրանին նախորդ դասակարգման աղյուսակի համեմատ նահաջել է մեկ հորիզոնականով: Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի թիմն է, երկրորդը՝ Արգենտինայի հավաքականը, իսկ եզրափակում է եռյակը Ֆրանսիայի ընտրանին։