Արտաքին 1 ամիս առաջ - 10:41 08-10-2026

Իսրայելը պատասխան քայլի է դիմում․ Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը կփակվի

Իսրայելը մտադիր է հինգշաբթի օրը փակել Երուսաղեմում գտնվող բրիտանական հյուպատոսությունը, սակայն չի վտարի բրիտանացի դիվանագետներին, հաղորդում է The Times-ը։

Լոնդոնի և Թել Ավիվի միջև հարաբերություններում ճգնաժամը սրվել է սեպտեմբերի սկզբին՝ Մեծ Բրիտանիայի կողմից Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի հետ առևտրի արգելք սահմանելու որոշումից հետո, որոնք միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական։

Ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը փակելու որոշման մասին։

Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, պետք է իրականացվեր 30 օրվա ընթացքում, կամ ոչ ուշ, քան հոկտեմբերի 8-ը։ Իսրայելը նաև հակադարձել է՝ հեռացնելով բրիտանացի ներկայացուցիչներին Կիրյաթ Գաթում գտնվող Գազայի իրավիճակի միջազգային օգնության և մոնիթորինգի կենտրոնից։

«Իսրայելը մտադիր է հինգշաբթի օրը փակել Երուսաղեմում գտնվող բրիտանական հյուպատոսությունը՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի կողմից բնակավայրերի հետ առևտրի արգելքի։ Իսրայելը չի ​​արտաքսի դիվանագետներին կամ նրանց ու նրանց ընտանիքներին տուն չի ուղարկի։

Այն կարծում է, որ նրանք պետք է գործեն Թել Ավիվում գտնվող բրիտանական դեսպանատնից», – ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
20:13 Լուլան Թրամփին, Պուտինին և Սիին կոչ արել միասին խմել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք