Մամուլ 1 ժամ առաջ - 08:21 08-10-2026

Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախկին իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանին (Շիշ բռնողին) կուսակցությունից հեռացնելու որոշումն ընդունվել է միաձայն, թեպետ Հայկը մի հաստափոր տրցակով է ներկայացել՝ իրեն արդարացնող փաստարկներով, եւ փորձել է անգամ մեղադրանքներ հնչեցնել իր որոշ կուսակիցների հասցեին, որը նա ժամանակին հրապարակել էր հայտնի եւ իր համար ճակատագրական դարձած հարցազրույցում:

Սակայն դա նրա կուսակիցների վրա որեւէ ազդեցություն չի գործել, քանի որ որոշումը կայացվել է առաջին դեմքի մակարդակով, եւ դա է եղել պատճառը, որ որեւէ մեկը չի հանդգնել Փաշինյանին դեմ գնալ եւ առարկել այդ որոշմանը։

Ավելին, մեր աղբյուրները կարծում են, որ Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու, առաջիկայում քրեական հետապնդումներ կսկսվեն նրա նկատմամբ, եւ Փաշինյանի հրահանգը, թե այս պատմության մեջ մեկը պետք է բանտ նստի, նաեւ հայտարարությունը, թե Հայկ Սարգսյանը ձգտում էր օլիգարխ դառնալ, իրականություն կդառնա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից