Ներքին Միտք 1 ժամ առաջ - 23:49 07-10-2026

Մակաբույծ խեղկատակների մի հսկա բանակ է ապրում մեր հաշվին, բայց մեր ամենաբազային անվտանգությունը ապահովել չեն ցանկանում

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

Շաքիում ադրբեջանցի զինվորականի՝ հայ ընտանիքի վրա հարձակվելու 7րդ օրն է։ Այս ընթացքում ինչ արեցին թեման ինֆոդաշտում լղոզելու համար.

Լիլիթ Հովհաննիսյանի համերգի շուրջ ղալմաղալների հրահրում։ (Վստահ եմ, որ ինքը երգչուհին այդ արշավի հետ կապ չունի)։
Խփոցի ԱԺ-ում։

Ալեն Սիմոնյանը Սփյուռքի հայերին վիրավորող գրառում արեց («կատղախայծ» գցեց)։
Այսօր. Արթուր Դանիելյանին են բռնել ու տանում են կալանքի՝ ֆեյսբուքյան գրառումների համար։

Ինչ թեմա ասես դաշտ չգցեցին, բայց չեն պատասխանում Շաքիի միջադեպի վերաբերյալ հարցերին. օրինակ՝ երբ իմացել են, որ զինված ադրբեջանցի է մտել ՀՀ տարածք, ինչո՞ւ են դա թաքցրել մարզի բնակչությունից։

Շաքիում կատարվածը հնարավոր էր կանխել, եթե համապատասխան գերատեսչությունները՝ ՊՆ-ն, ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պարտականությունները կատարեին։

Մակաբույծ խեղկատակների մի հսկա բանակ է ապրում (ու լավ է ապրում) մեր հաշվին, բայց մեր նույնիսկ ամենաբազային անվտանգությունը ապահովել չեն ցանկանում։ Փոխարենը ընկած են ընդդիմադիրների ֆեյսբուքյան գրառումների հետևից։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
08:51 ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար․ «Հրապարակ»
10:32 Շաքի գյուղում կատարվածը միայն գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է․ Ծառուկյան