Լիոնել Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ նշելով, որ արդեն կարոտում է ազգային թիմի մարզաշապիկը։
«Երեկ իմ վերջին խաղն էր, և արդեն կարոտում եմ երկնագույն-սպիտակ մարզաշապիկը։ Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում։ Անհավանական ճանապարհ էր՝ լի ուրախություններով, ինչպես նաև որոշ տխուր պահերով, բայց վստահ եմ՝ իմ արած յուրաքանչյուր քայլ արժեր դրան»,- գրել է Մեսսին Instagram-ում։
Նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին, ընկերներին, թիմակիցներին, մարզիչներին և այն ակումբներին, որտեղ հանդես է եկել՝ ընդգծելով, որ նրանց աջակցությունն առանցքային է եղել իր ճանապարհին։ Մեսսին առանձնահատուկ անդրադարձել է նաև Դիեգո Մարադոնային՝ նշելով, որ վստահ է՝ նա օգնել է իրենց ինչպես երկրի ներսում, այնպես էլ «երկնքից»։
Մեսսին շնորհակալություն է հայտնել նաև Աստծուն՝ նշելով, որ առանց նրա առաջնորդության և կամքի իրենք չէին կարողանա երազել այս ճանապարհին հասնելու մասին։
Մեսսիի գրառմանը մեկնաբանությամբ արձագանքել է Կրիշտիանու Ռոնալդուն։
«Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի։ Իմ խորին հարգանքն այն ամենի նկատմամբ, ինչին հասել ես Արգենտինայի հավաքականի կազմում։ Գրկում եմ»,- գրել է Ռոնալդուն։