Ստամբուլում կալանավորել են հայերի շիրիմներ պղծած անձին
Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է․ տեղեկացնում է «Region Monitor» հարթակը։
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 8-ին։ Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 8-ին՝ ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել վեց դամբարան և աղբյուր։
Դեպքից երկու օր անց իրավապահները ձերբակալել էին Մ.Կ.-ին․