Մամուլ 1 ժամ առաջ - 07:52 07-10-2026

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից հետո իշխանական խմբակցությունում քննարկումների նոր փուլ է սկսվել, որի թիրախում հայտնվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները։

Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովում մոտ մեկ ժամ շարունակ լարված իրավիճակ էր։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, սուր արտահայտություններ, տեղի ունեցան քաշքշուկներ ու հրմշտոցներ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը երկար ժամանակ չէր կարողանում խորհրդարանի աշխատանքը վերադարձնել բնականոն հուն։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական խմբակցությունում երեկ քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վարքագիծը։ Նրանք, ըստ ՔՊ-ի, ավելի շատ՝ անվտանգության աշխատակիցների կամ «ախրանիկների» նման են իրենց պահել, քան՝ օգնականների։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական կողմում քննարկվում է նաև Ազգային ժողովի տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության հարցը։

Այսինքն՝ իշխանությունը ցանկանում է ոչ միայն պատգամավորների հայտարարությունների հիման վրա գնահատել տեղի ունեցածը, այլև տեսագրությունների միջոցով վերականգնել միջադեպի ամբողջ ընթացքը, ու քննարկումը հասել է անգամ հնարավոր իրավական գործընթացների թեմային։

Ուշագրավ է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում դժգոհություն կա նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ խորհրդարանում ձևավորված բավական մեծ աշխատակազմի հետ կապված։

Խոսքը ոչ միայն խմբակցության պաշտոնական աշխատակիցների մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներից գրեթե յուրաքանչյուրն իր ֆինանսական միջոցների հաշվին, հասարակական հիմունքներով, խորհրդարան աշխատանքի է ներգրավել մի քանի օգնականների, փորձագետների և այլ մասնագետների։

Արդյունքում՝ պատգամավորների թվով համեմատաբար փոքր խմբակցությունը ԱԺ-ում փաստացի ներկայացված է բավական մեծ թվով անձանց միջոցով։

Այս հանգամանքը երեկվա միջադեպի ֆոնին իշխանական կողմի համար նոր խնդիր է դարձել։

Իսկ հիմնական պրոբլեմը, այն է՝ ով սադրեց ծեծկռտուքը ՔՊ-ից, ով շարունակեց և ով հայհոյեց և ագրեսիա դրսևորեց, իշխանականները հպանցիկ են քննարկել: Տպավորություն է, թե ՔՊ-ում ողջունում են ընդդիմախոսների ծեծը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ