Սպորտ 1 ամիս առաջ - 14:46 04-10-2026

Իսպանիայի հավաքանը սեփական հարկի տակ հաղթեց Չեխիային

Ազգերի լիգայի խաղարկության A3 խմբի երրորդ տուրում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ:

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը արագորեն՝ արդեն 6-րդ րոպեին, բացեց Լամին Յամալը: 35-րդ րոպեին Ռոդրին կրկնապատկեց իսպանացիների առավելությունը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով 2-0 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 69-րդ րոպեին աչքի ընկավ Սլաման:

Հանդիպման 85-րդ րոպեին չեխերը մնացին տասը հոգով. հեռացվեց Լադիսլավ Կրեյչին: Օգտագործելով թվային առավելությունը՝ իսպանացիները խաղի վերջնակետը դրեցին 89-րդ րոպեին. հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Միկել Մերինոն:

Այս հաղթանակով «Ֆուրիա ռոխան» երկարաձգեց իր անպարտելի շարքը մինչև 41 հանդիպման, ընդ որում՝ սա իսպանացիների 10-րդ անընդմեջ հաղթանակն էր։

Նշենք, որ երկու թիմերն էլ այս հավաքի ընթացքում իրենց վերջին հանդիպումները կանցկացնեն հոկտեմբերի 6-ին: Իսպանիայի հավաքականը արտագնա խաղում կմրցի Խորվաթիայի հետ, իսկ Չեխիան կհյուրընկալվի Անգլիային:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով