Ներքին Միտք 1 ամիս առաջ - 21:36 01-10-2026

Իշխանությունն իր հայտարարություններով անցաթուղթ է տրամադրում ադբեջանցիներին՝ կրակելու մեր քաղաքացիների, անզեն կանանց վրա

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Զինված ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել է հայ կնոջ ոտքին։

Տարիներ առաջ սա կարող էր ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Բայց այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»֊ը ունի այսպիսի տեսք։

Ինչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր։ Ինչպե՞ս է օրեր շարունակ անխոչընդոտ հաստատվել Սյունիքում։

Հիշեցնեմ, որ 2023 թվականի ապրիլի 12-ին Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակ Հայրապետ Մելիքսեթյանին:

Հիշեցնեմ նաև, որ ՔՊ֊ական պատգամավորը օրերս հայտարարեց․ «կրակոցի դեպքում մի սպասեք մեր պատասխան կրակոցին»։

Այսպիսի հայտարարություններով դուք անցաթուղթ եք տրամադրում ադբեջանցիներին՝ կրակելու մեր քաղաքացիների, անզեն կանանց վրա։

Անարժանապատվությունն էլ ունի չափ ու սահման։ Դուք և խաղաղությունը հակոտնյա եք։ Դուք կհիշվեք որպես Հայրենիքի դարպասները թշնամու առաջ բացողներ և մեր հերոս տղաների հիշատակը պղծողներ

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie