Ներքին Միտք 1 ամիս առաջ - 20:44 01-10-2026

ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է հայ կնոջ ոտքին։
Նա ձերբակալվել է, և դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս դեպքը պետք է դիտարկել նաև նախորդ նախադեպերի համատեքստում։ 2019 թվականին Հայաստանի իշխանությունները ԿԽՄԿ-ի աջակցությամբ Ադրբեջանին վերադարձրեցին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին՝ այդ քայլը պաշտոնապես բնորոշելով որպես «հումանիտար քայլ»։

2023 թվականին Ադրբեջանին վերադարձվեց նաև Հուսեյն Ախունդովը, որը Հայաստանում սպանել էր 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին և դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։

Այսօր պետք է բացառել նման նախադեպի կրկնությունը։

ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով Ադրբեջանին։

Այս դեպքը պետք է քննվի օրենքի ողջ խստությամբ, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ հանցագործը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie