Ուղիղ եթեր
Ներքին Միտք 46 րոպե առաջ - 19:00 01-10-2026

8-10 տարի անց էլ սեպտեմբերի 27-ը Փաշինյանի սխալները հիշելու օրն է

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հ1-ն ու Թաթա Սիմոնյանն օրեր առաջ ներողություն խնդրեցին ժողովրդից՝ սեպտեմբերի 27-ին Հ1-ով հեռարձակվող ուրախ համերգի համար, անկեղծորեն զղջացին, որ այդպիսով ցավ են պատճառել մարդկանց, անհարգալից վերաբերվել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին։

Թեմային այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։ «Հանրային հեռուստատեսության հետ կապված՝ այստեղ անպատեհություն կա՞։ Իհարկե։ Բայց պիտի հասկանանք՝ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել։ Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Հետո գալու է նոյեմբերի 9-ը: Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ։ Իսկ մնացած օրերի՞ն։ Խնդիրն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի»,- հայտարարել է Փաշինյանը:

Կոնկրետ հարց է բարձրացրել վարչապետը, որը կոնկրետ պատասխան ունի։

Սեպտեմբերի 27-ը խորհրդանշական օր է։ Այդ օրը սկսված պատերազմը ավարտվել է Հայաստանի պարտությամբ և Արցախի մի մասի զավթմամբ։ Հայերը հազարավոր զոհեր են տվել։ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիա, որին հաջորդել են նոր պարտություններ։ Արցախից հայերը բռնի տեղահանվել են։ Ադրբեջանը ռուսների աջակցությամբ ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և գրավել որոշ հատվածներ։

Ինչո՞ւ սկսվեց պատերազմն, ինչո՞ւ պարտվեցինք, ինչո՞ւ այսքան կորուստներ եղան։

Այս հարցը տարբեր պատասխաններ ունի։ Ժողովրդի մի մասը հակված է այն կարծիքին, որ պատերազմի, պարտության և հաջորդիվ աղետալի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Նրա սխալ քաղաքականության պատճառով է սկսվել պատերազմը։ Այս առումով՝ սեպտեմբերի 27-ն այն օրն է, որ մարդիկ պետք է հիշեն Փաշինյանի աղետալի սխալները, որոնք հանգեցրին ազգային ողբերգության։

Ասում են՝ սխալները կրկնվում են, երբ դրանց մասին մոռանում են կամ արհամարհում։ Փաշինյանի սխալ որոշումները պետք է առանձին պարագրաֆով զետեղվեն դասագրքում, որ սկսնակ քաղաքական գործիչներն իմանան, թե ինչ չի կարելի անել, ինչպիսի քաղաքականությունը կարող է հանգեցնել այդպիսի աղետալի զարգացումների։

Այս առումով՝ ամեն տարի սեպտեմբերի 27-ին կարելի է կազմակերպել հանրային ընթերցումներ Փաշինյանի աղետաբեր որոշումների մասին։ Եվ սա պետք է անել, եթե, իհարկե, չենք ուզում, որ կրկնվեն այն ողբերգությունները, որոնք եղան 2020-2023-ին։

Կարճ ասած՝ սեպտեմբերի 27-ը կարելի է ներառել օրացույցում որպես քաղաքական աղետաբեր սխալների հիշատակման օր։ Եթե Փաշինյանը մնա իշխանության 8-10 տարի, ապա 8-10 տարի էլ այդ օրն այդպես կարելի է նշել։

Սեպտեմբերի 27-ի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի ոչ թե 8-10 տարի անց, այլ այն ժամանակ, երբ Արցախը կրկին կազատագրվի ու հայկական կդառնա։ Գուցե այդ օրն ավելի շուտ գա, քան սպասում ենք։ Իսկ այդ երանելի օրը կգա, երբ իսկապես հասկանանք Փաշինյանի սխալներն ու դրանց աղետալի հետևանքները, հիմնովին փոխենք Փաշինյանի քաղաքականությունը, ազատագրենք ՀՀ ինքնիշխան տարածքները չբարեկամների ներկայությունից, ամրացնենք ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը, լեգտիմացնենք Արցախի ազատագրումն ու հայերի վերադարձն Արցախ։

Ահա այդ ժամանակ կարող ենք սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգը դնել։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
22:58 Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որի մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ. ՆԳՆ
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն