Սպորտ 1 ամիս առաջ - 18:31 01-10-2026

Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպմանն ընդառաջ՝ երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակից։

Մասնավորապես, ազգային ընտրանու կազմում չեն ընդգրկվել Երևանի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանն ու սերբական «ԻՄՏ Բելգրադ» ակումբի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Այս ֆուտբոլիստները դուրս են մնացել թիմի վերջնական ցուցակից և հավաքականի հետ չեն մեկնել մրցավայր։

Ավելի վաղ հավաքականի հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս էր մնացել նաև «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խուլիո Բուենոն։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած ազգային հավաքականն արդեն գտնվում է Նիկոսիայում, որտեղ հոկտեմբերի 2-ին «GSP» մարզադաշտում կմրցի Կիպրոսի հավաքականի հետ։

Ազգերի լիգայի C2 խմբի երրորդ տուրի Կիպրոս - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie