Ներքին 1 ամիս առաջ - 14:20 01-10-2026

Նույն «ձեռագիրը», տարբեր գողեր․ Արաբկիրի ոստիկանները բացահայտել են դեպքերը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլոր դեպքերում մեքենաներին թողել էին գրառումներ։ Տարել էին հաշվառման համարանիշներ, կողային հայելիների ապակիներ, մի դեպքում էլ՝ անիվի պաշտպանիչ պատյան։

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են գողությունները կատարած անձանց ինքնությունը։

Թեև բոլոր դեպքերում ձեռագիրը գրեթե նույնն էր՝ պարզվեց, որ կատարողները տարբեր են։

«Արաբկիրի բաժնում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել են, ներկայացվել Արաբկիրի բաժին: Այնուհետև կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են նախաքննական մարմնին»,- նշել է ՆԳՆ ՀՈԳՎ Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկան Կարեն Հովհաննիսյանը։

Ներկայացվածներից Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը երեք ավտոմեքենաներից հափշտակել էր հաշվառման համարանիշներ, իսկ 27-ամյա կինն ու 37-ամյա տղամարդը գողացել էին համարանիշներ և անիվի պաշտպանիչ պատյան։
Նախաքննությունները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie