Ներքին 1 ամիս առաջ - 14:00 01-10-2026

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը՝ Հայաստանում

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկա են եղել միջոցառման բացման արարողությանը:
Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմբը, որը Հայաստանում հանդես է գալիս առաջին անգամ։ Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում ընդգծել է՝ մշակույթը ժողովուրդների միջև փոխըմբռնման, երկխոսության և մարդկային արժեքների փոխանակման կարևորագույն ճանապարհներից է, որը հնարավորություն է տալիս արժևորելու համամարդկային արժեքները։ Նախարարը հատկապես կարևորել է հոգևոր երաժշտության պահպանումը և փոխանցումը սերունդներին՝ ընդգծելով, որ խմբերգային արվեստը խորհրդանշում է մշակույթի կարևորագույն առաքելություններից մեկը՝ բազմազանության մեջ գտնել փոխադարձ հարգանքի, համերաշխության և գեղեցիկի ընդհանուր հենքը։

«Հայաստանը՝ իր բազմադարյա մշակութային և հոգևոր ժառանգությամբ, մշտապես կարևորել է մշակույթի միջոցով մարդկային կապերի ամրապնդումը։ Մեր երկրում մշակութային երկխոսության յուրաքանչյուր նախաձեռնություն արժեքավոր է հատկապես այն դեպքում, երբ այն նպաստում է ժողովուրդների մշակութային ժառանգության ճանաչմանը, արվեստի հանդեպ հարգանքի խորացմանը և մարդասիրական արժեքների տարածմանը։

Վստահ եմ, որ այս օրերի շրջանակում ներկայացվող արվեստը կարժանանա հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և կդառնա գեղեցիկի, հոգևորի ու ստեղծագործական ներշնչանքի շուրջ համախմբվելու ևս մեկ առիթ։

Մաղթում եմ միջոցառման մասնակիցներին և հյուրերին ստեղծագործական հաջողություններ, իսկ ներկաներին՝ հոգևոր վերելք, խաղաղության զգացում և վայելք բարձրարվեստ երաժշտությունից։ Թող արվեստը շարունակի կամուրջներ կառուցել մարդկանց ու մշակույթների միջև, իսկ հոգևոր մշակույթի լավագույն արժեքները ծառայեն բարության, փոխըմբռնման և խաղաղության գաղափարներին»,- նշել է նախարարը։

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով: «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմուբը ՌԴ ամենահին երգչախմբային խմբերից է։

Հատուկ հայաստանյան համերգների համար պատրաստված բազմազան ծրագրում ընդգրկվել են ռուս կոմպոզիտորների, այդ թվում՝ Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Պավել Չեսնոկովի, արևմտյան երաժշտության դասականների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Սեբաստիան Բախի, Շառլ Ֆրանսուա Գունոյի ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսական և հայկական ժողովրդական երգեր՝ հին ու ժամանակակից մշակումներով:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie