Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 39 րոպե առաջ - 12:32 01-10-2026

Փաշինյանը պարտվել է և դուրս եկել պայքարից. ԱԺ-ում մեծ «պատերազմի» են նախապատրաստվում. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել․ հայտարարել է, որ պաշտոնապես հրաժարվել է բլոտ խաղալուց, քանի որ հաճախ էր պարտվում։ Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ վարչապետի ազատ ժամանակի զբաղմունքներից մեկը ոչ միայն ընթերցանությունն է, որի մասին ռիլեր է նկարում, հեծանիվ վարելը, որը քարոզում է, այլ «բլոտ» թղթախաղն է, սակայն առավել ուշագրավ է պարտության նկատմամբ նրա վերաբերմունքը և ռեակցիան։

«Ժողովուրդ» օրաթերթին, սակայն, հետաքրքրեց նաև բլոտային պատմության մյուս կողմը՝ ո՞ւմ հետ է խաղացել Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է եղել նրա խաղընկերը, և հատկապես՝ ովքե՞ր են այն մրցակիցները, որոնց Փաշինյանը պարտվել է։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Վերջինս հետաքրքիր մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանի հետ բլոտ խաղալու մասին՝ նշելով, որ ինքն այն զույգի կազմում է եղել, որը հաղթել է վարչապետին։

Ավելին, Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի թաքցրել նաև իր ուրախությունը այդ հաղթանակի կապակցությամբ։

Այսպիսով, բլոտի պարտությունը պարտություն է ու հետևությունների տեղիք է տալիս վարչապետ Փաշինյանի համար, իսկ պատերազմում պարտությունը, հայրենիքի կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան Փաշինյանին չեն ստիպում հետևություններ անել ու, օրինակ, դուրս գալ քաղաքականությունից։
--

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ուսուցիչներ թերթին ահազանգել էին, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը իրենց դիմումները, այսինքն մեկ տարվա կտրվածքով անորոշ է մնում իրենց ատեստավորման ճակատագիրը։

Ատեստավորման դիմումները, ինչպես հայտնի է, ներկայացվում են առցանց հայտագրման միջոցով, նախարարությունը հաստատում է դիմումը եւ նշանակում քննության օր եւ ժամ: Իսկ հերթական հայտարարագրման վերջնաժամկետը երեկ էր:

Տասնյակ ուսուցիչներ իրենց հայտերի հաստատում չէին ստացել, չէին կարողացել նաեւ ողջ օրը նախարարությունից պարզաբանում ստանալ` նրանց հարյուրավոր զանգեր մնացել էին անպատասխան:

Հերթական անփույթ ու անկազմակերպ գործելաոճի պատճառով գործընթացը տապալվել է: Այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն ստիպված եղավ հայտարարել, որ հայտագրման ժամկետը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը: Իսկ թե որն է եղել խնդիրը, թերթին չմանրամասնեցին»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական գործերով։ Մասնավորապես, նախաքննական մարմինը, երբ քրեական վարույթի շրջանակներում մտել է տարբեր անձանց տուն խուզարկության, վերոնշյալ անձանց տանը հյուրեր են եղել, ու արդյունքում իրավապահները առգրավել են հյուրերի հեռախոսներն ու մեքենան։

Ասել է, թե նախաքննական մարմինը հաշվի չի առել որևէ հանգամանք, ու քրեական վարույթի հետ առնչություն չունեցող անձանց իրերը ևս առգրավվել են։
--

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 19 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Դրանցից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է, որը հատուկ նշանակություն ունի այս իշխանությունների եւ հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի եւ Արփի Դավոյանի համար։ Այս համայնքում ՔՊ-ն հունիսի 7-ին խայտառակ պարտություն է կրել «Ուժեղ Հայաստանից», եւ հիմա կյանքի գնով փորձելու են ռեւանշի գնալ: Նախ, որոշեցին պատժել Ստեփանավանի գործող համայնքապետին, որին մեղադրում են ի վնաս իրենց աշխատելու համար, եւ ՔՊ թեկնածու ընտրեցին Պապիկյանի հայրենի Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Սակայն Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի աչքն էլ այնպես են վախեցրել, որ նա հայտարարում է, թե այլ կուսակցությամբ է առաջադրվում, բայց ՔՊ-ի հետ է:

Համայնքից թերթին տեղեկացրին, որ, ընտրություններին ընդառաջ, նախարար Սուրեն Պապիկյանն ու Արփի Դավոյանը կիրակի օրերին պարտադիր այցելում են հայրենի մարզ եւ հանդիպումներ ունենում կոլեկտիվների հետ՝ մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների, նրանց ենթակայության ներքո գործող դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների կոլեկտիվների հետ եւ ուղղորդում ՔՊ-ի թեկնածուի կողմը: Մինչ այդ տեղի կուսակցականները «ռազվեդկա» են անում, նրանց զեկուցում, թե ում վրա ինչպես կարելի է ազդել: Երեւանից ժամանած հյուրերը, «դանոսները» ձեռքներին, բացատրական աշխատանք են տանում ընտրողների հետ, կիրառում շանտաժի ու սպառնալիքների ողջ արսենալը։
--

«Հրապարակ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, վերջերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երասխ գյուղի դպրոցում։ Դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։ Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։

Թերթի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասաց, որ ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ․ «Դպրոցը որեւէ կապ չունի միջադեպի ու դրա պատճառների հետ։ Միջադեպից հետո ես ահազանգել եմ ոստիկանություն, ինչից հետո իրավապահները ժամանել են դպրոց»։

Չավուշյանը նշեց նաեւ․ «Երեխան հաջորդ օրվանից հաճախել է դպրոց, իրեն լավ է զգում»։ Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը` բնակավայրից բացակայելու արգելք»։
--

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունը մինչ այս պահը նախագծի քննարկման համար «հատուկ պատրաստություն» չի տեսել, ընդդիմադիր խմբակցություններում խոր անորոշություն է՝ արդյոք քննարկումն ուղեկցե՞ն բողոքի ակցիաների կազմակերպմամբ, թե՝ ոչ: Սակայն իշխանականները, կանխատեսելով վատագույն սցենար, արդեն «հավսար-զգաստ» վիճակի են բերվել: Նրանց ասվել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության համար հիմա ամենակարեւորն այդ համաձայնագրի ստորագրումն է, որին պետք է հաջորդի նաեւ նոր սահմանադրություն ընդունելու գործընթացը, որի ժամանակ ավելի բարդ խնդիր պետք է լուծի իշխանությունը։

Իշխանականները, սակայն, գրեթե վստահ են, որ համաձայնագրի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն իրեն «կուլտուրական» է պահելու, քանի որ գոնե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն այն կարծիքն է հայտնել, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի մասին։
--

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով