Ներքին 1 ամիս առաջ - 11:29 01-10-2026

Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ Բաբայանը՝ միջազգային փորձաքննությունների մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է նախկին հոգևորական Արման Սարոյանի հայտարարություններին։

«Ինձ ուղարկեցին «Free News» հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված։
Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ, որոնցով, իբր, հաստատվում է հայտնի տեսագրությունների իսկությունը։

Հանրությանը տեղեկացնում եմ՝ Մայր Աթոռում պահվող երեք միջազգային փորձաքննությունների եզրակացությունները հաստատում են ճիշտ հակառակը․ այդ տեսագրությունները կեղծ են։

Ավելին՝ այդ եզրակացությունները ոչ միայն պահվում են Մայր Աթոռում, այլև վաղուց հրապարակվել և դարձել են հանրության սեփականությունը։ Դրանց բովանդակությանը կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Սարոյանը։

Դժվար է հասկանալ՝ Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար հանրությանը ներկայացնում է դրանց հակառակ իմաստը։ Երկու դեպքում էլ նրա տարածած պնդումը սուտ է։

Հ․Գ․ Սա կեղծիք ու սուտ տարածելու առաջին դեպքը չէ։ Ցավոք, հիմքեր չունեմ կարծելու, թե վերջինն է լինելու»,- հավելել է Բաբայանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie