Ներքին 1 ամիս առաջ - 22:08 30-09-2026

Քննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծեր

ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկել ենք մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծեր։ Այդ մասին գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Նիստի ընթացքում անդրադարձել ենք ապրանքների դասակարգման որոշումների կիրառմանը, ժամանակավոր պահպանման վայրերից դուրս պահպանության դեպքերի ընդլայնմանը, «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Մաքսային պահեստ» և վերամշակումներին վերաբերող մաքսային ընթացակարգերի կիրառմանն ու թույլտվությունների ստացմանը, մտավոր սեփականության օբյեկտների՝ մաքսային մարմինների նախաձեռնությամբ պաշտպանությանը, մաքսային հայտարարագրերի լրացման ընթացքում թույլ տված անճշտությունների մասով պատասխանատվությանը, ինչպես նաև նախագծերով առաջարկվող այլ կարգավորումներին։

Անդրադարձ ենք կատարել նաև 2026 թ․ հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի եկամուտներին՝ դիտարկելով վարչարարության ազդեցությունը հավաքագրվող եկամուտների վրա։

Օրակարգի շրջանակում քննարկել ենք նաև վերստուգում նշանակելու դեպքում նախորդ ստուգման կամ վերստուգման արդյունքներով կայացված վարչական ակտի գործողության կասեցման և դրա հետ կապված իրավական կարգավորումների վերաբերյալ ներկայացված առաջարկը։ Միաժամանակ, քննարկում ենք ծավալել բարձրացված այլ ընթացիկ հարցերի ու կառուցողական առաջարկների շուրջ։

Պետություն-հանրություն երկխոսության հարթակում կարևորում եմ հիմնավորված առաջարկների քննարկումը և բարձրացված խնդիրների հասցեական լուծումների, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie