Ներքին 45 րոպե առաջ - 18:15 30-09-2026

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 526 քմ մակերեսով հողամասը. Նիկոլ Փաշինյան

Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում՝ Կ. Դեմիրճյան փողոց 25/1Մ-1 հասցեում գտնվող 526 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 5 միլիոն 530 հազար դրամ:

Այդ մասին Ֆեյսբուքում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: