Ներքին 1 ամիս առաջ - 18:19 29-09-2026

Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին և բարձրացված խնդիրներին։

Այցի ընթացքում Պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ազատությունից զրկված անձանց, ծանոթացել նրանց կողմից բարձրաձայնված հարցերին, ինչպես նաև ՄԻՊ միջամտությամբ դրանց տրված լուծումներին։

Վերջին շրջանում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել են լուծում, իսկ մյուս հարցերի առնչությամբ Պաշտպանի մանդատի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրավասու մարմնի հանձնառությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ։

Որպես ընդհանուր սկզբունք` Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ և համապատասխանի մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին` բացառելով անհարկի խստացված կամ արտոնյալ մոտեցումները:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններին առնչվող խնդիրներին՝ ընդգծելով դրանց համակարգային բնույթը և պահանջելով պայմանների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ համակարգային լուծումներ։

Այցի ընթացքում բարձրացված հարցերը ևս կհասցեավորվեն իրավասու մարմիններին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie