Սպորտ 1 ամիս առաջ - 18:07 29-09-2026

Կադրային լուրջ ցնցումներ Փյունիկում. հայտնի է՝ ով կարող է գլխավորել ակումբը և ինչու է հեռանում Սելյուկը

Երևանի «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի Գունկոն, իսկ ակումբի գլխավոր տնօրենի սպորտային հարցերով խորհրդական Դմիտրի Սելյուկը, հնարավոր է, լքի պաշտոնը։

Այս մասին հայտնում է Telegram-յան «ИнсайдЯН» աղբյուրը։

Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ռուսաստանցի մասնագետի թեկնածությունն առաջ են քաշել գործակալները։ Նշվում է նաև, որ Սելյուկի հավանական հեռանալը պայմանավորված է նոր գլխավոր մարզչի նշանակման հարցում առաջացած լուրջ տարաձայնություններով։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» շուրջ ստեղծված այս իրավիճակը սկիզբ էր առել սեպտեմբերի սկզբին, երբ թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ու նրա մարզչական շտաբը փոխադարձ համաձայնությամբ լքեցին իրենց պաշտոնները։ Մարզչի հեռանալուն նախորդել էր հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի հետ ունեցած կոնֆլիկտը, ինչը մեծ արձագանք ստացավ ֆուտբոլային հանրության շրջանում։

Օսեյանի հեռացումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արամ Գյուլբուդաղյանը։

Armsport

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie