Ներքին 46 րոպե առաջ - 18:13 29-09-2026

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին. Հետք

2026-ի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում «երկարատև քննարկումներից» հետո որոշեցին մրցույթ հայտարարել եւ վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա։ Այն պետք է լիներ 101-116 ձիաուժանոց, գազով ու բենզինով աշխատող չորստեղանոց մեքենա։ Գրում է Հետքը:

Տեխնիկական բնութագիրը գրելիս ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ասես իրենց ձեռքի տակ ունեցել են Տիգրան Համբարձումյանի «Opel»-ի տեխանձնագիրը։ Իսկ ով է Տիգրան Համբարձումյանը։ Նա Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, էկոպարեկ: Ի դեպ, Տիգրան Համբարձումյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։

Տիգրան Համբարձումյանը 1998 թվականի արտադրության, 116 ձիաուժ հզորությամբ «Opel» մակնիշի մեքենան գնել է 2025թ․-ին 300.000 դրամով։

«Մեքենան պետք է աշխատի գազով և բենզինով: Մեքենան վարձակալվում է առանց վարորդի և վարձակալելուց հետո մնալու է կենտրոնում, պետք է սահմանված ամենօրյա գրաֆիկով տեղափոխի կենտրոնի մասնագետներին Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի դպրոցներ և ՆՈՒՀ-եր, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաներ և որտեղ կան կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատման ենթակա երեխաներ:

Իսկ գրաֆիկից դուրս օգտագործվելու է Կենտրոնի այլ կարիքների համար: Կենտրոնը պարտավորվում է պայմանագրի ավարտից հետո մեքենան սարքին վիճակում վերադարձնել տիրոջը»,- նշված էր տեխնիկական բնութագրում:

Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն Տիգրան Համբարձումյանը։ Նրա հետ կնքվել է 1 մլն 990 հազար դրամի պայմանագիր՝ նախահաշվային գնից 10 հազար դրամ պակաս։

Մենք փորձեցինք նաև պարզել, թե ինչպես է որոշվել, որ ՊՈԱԿ-ին հենց այս պարամետրերով մեքենա է անհրաժեշտ, և ինչ տրամաբանությամբ է գրվել տեխնիկական բնութագիրը։

«Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Դովլաթյանն ասաց, որ մեքենայի վարձակալության նպատակով կազմակերպվող մրցույթի տեխնիկական բնութագիրը 2016 թվականից չի փոխվել։ Հարցին՝ արդյոք տեղյակ են, որ տարեկան 1 մլն 990 հազար դրամով վարձակալվող մեքենան գնվել է 300.000 դրամով, Դովլաթյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ես իրավունք ունեմ Ձեր հարցերին չպատասխանել»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել