Ներքին 1 ամիս առաջ - 17:46 29-09-2026

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին երկու ամսվա ընթացքում վերահսկողություն է իրականացրել հանրապետության մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններում:

54 տնտեսավարողից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ (ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանվել են), իսկ 39-ի գործունեությունը կասեցվել է (37-ի դեպքում՝ թե՛ լաբորատոր փորձաքննության, թե՛ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների, 2-ի դեպքում՝ միայն լաբորատոր հետազոտության հիմքով):

Բոլոր կասեցումների մասին տեղեկատվությունը հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակների էջերում:
Խախտումներ չեն հայտնաբերվել միայն 2 արտադրությունում՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան Ա/Ձ-ին պատկանող (ապրանքանիշը՝ «Նոր Գառնի») և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող (ապրանքանիշը՝ «Առռոմա») գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասերում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie