Սպորտ 1 ամիս առաջ - 14:57 29-09-2026

Դատարան է կանչվել «Ռեալի» նախագահը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կանգնելու է դատարանի առաջ՝ «Բարսելոնայի» կողմից ներկայացված զրպարտության հայցի շրջանակներում։

Մայիսին մադրիդյան ակումբի ղեկավարը մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ հերթական անգամ մեղադրելով «Բարսելոնային» այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» շրջանակներում մրցավարների վրա ազդեցություն ունենալու մեջ։

Այդ խոսքերից հետո կատալոնական ակումբը զրպարտության հայցով դիմել էր դատարան, և այժմ պատմությունը նոր զարգացում է ստանում։

Ինչպես հաղորդում է Marca-ն, Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես դատարան է կանչվել։ Նոյեմբերի 25-ին նշանակված նիստում «Բարսելոնան» պահանջելու է, որպեսզի Պերեսը հերքի իր մեղադրանքներն ու հրաժարվի դրանցից։

Եթե նա հետ չվերցնի իր խոսքերը կամ ընդհանրապես չներկայանա նիստին, ապա «Բարսելոնան» կարող է արդեն քրեական բողոք ներկայացնել նրա դեմ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie