Սպորտ 1 ամիս առաջ - 22:05 28-09-2026

Հայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանուն

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չեռնոգորիայի ընտրանուն:

Գերդրամատիկ պայքարում անցած խաղում մեր թիմը ցավալի պարտություն կրեց 2-3 հաշվով:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացվեց ինքնագոլի արդյունքում, որը գրանցվեց պաշտպան Էրիկ Փիլոյանի անվան դիմաց: Հայաստանի հավաքականին հաջողվեց արագ գտնել պատասխանը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սերոբյանը՝ վերականգնելով հավասարությունը: Հատկանշական է, որ Սերոբյանն այսօր ազգային հավաքականի կազմում անցկացնում էր իր հոբելյանական՝ 30-րդ հանդիպումը՝ խփելով իր 2-րդ գոլը գլխավոր թիմի կազմում:

Սակայն ընդամենը 4 րոպե անց՝ 38-րդ րոպեին, Կրստովիչը խփեց չեռնոգորցիների երկրորդ գնդակը՝ առաջին խաղակեսն ավարտելով հյուրերի հաղթանակով: Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Էդուարդ Սպերցյանը հեռահար շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով իր 14-րդ գոլը ազգային թիմի կազմում և հաշիվը դարձնելով 2-2:

Թվում էր՝ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն հիմնական ժամանակի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Ալեքսա Լատկովիչը, օգտվելով Ռիստո Ռադունովիչի փոխանցումից, խփեց հյուրերի հաղթական գնդակը:

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Լատվիայի ու Կիպրոսի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն։

Armsport

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie