Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:19 28-09-2026

Ջահելները անասուն չեն պահե, հեշտ կյանքի կվազեն, դաժը ես եմ անասուններս քչացրել. ֆերմեր

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ գյուղում գյուղատնտեսությունը շատ ընտանիքների համար շարունակում է մնալ հիմնական զբաղմունք, սակայն գյուղացիների խոսքով՝ տարիների ընթացքում այն ավելի ու ավելի է դժվարանում։

Պատճառները շատ են, բայց ամենահամոզիչը` եկամտաբերության պակասն է։ Կառնուտցի Սամվել Ապիկյանը շուրջ 40 տարի զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Նա նաև ոչխարաբուծությամբ է զբաղվում, ցորեն է ցանում, սակայն ասում է՝ որքան էլ աշխատեն, ստացված եկամուտը հաճախ չի արդարացնում ծախսերն ու կատարած աշխատանքը։ Իրենց հոգսերին ևս մեկ հոգս է ավելացել` ցանում են, հետո մտածում, թե ինչպես պետք է իրացնեն։

«Տոննաներով ցորեն ենք ցանում, բայց արդյունքը չի երևում։ Ծախսը շատ է, եկամուտը՝ քիչ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սամվել Ապիկյանը։

Նրա խոսքով՝ գյուղում անասնագլխաքանակը զգալիորեն նվազել է։ Պատճառներից մեկը, ըստ նրա, անասնապահությունից ստացվող եկամտի նվազումն է։

«Անասունը պահելը դժվար է, բայց եկամուտը քիչ է։ Դրա համար շատերն էլ կամաց-կամաց քչացնում են անասունները։ Դաժը ես եմ անասուններս քչացրել»,- ասում է նա։

Սամվել Ապիկյանի խոսքով՝ գյուղում հատկապես երիտասարդների շրջանում անասնապահությամբ զբաղվելու ցանկությունը նվազել է։ Երիտասարդները, նրա խոսքով, փորձում են այլ աշխատանք գտնել և գյուղատնտեսական ծանր աշխատանքից հեռանալ։

«Ջահելները անասուն չեն պահե, հեշտ կյանքի կվազեն։ Էս գործը շատ դժվար է, առավոտից իրիկուն պիտի աշխատես»,- ասում է Կառնուտի ֆերմերը։

Գյուղացու խոսքով՝ խնդիրը միայն աշխատելու ցանկությունը չէ․ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար անհրաժեշտ է, որ իրենց արտադրածը կարողանան իրացնել և դրա դիմաց ստանան այնպիսի եկամուտ, որը կարդարացնի տարիների աշխատանքը։

Կառնուտում գյուղատնտեսությունը շարունակում է մնալ գյուղի կյանքի առանցքային մասը, սակայն գյուղացիների պատմությունները ցույց են տալիս, որ անասնապահության ու հողագործության պահպանման հարցը միայն գյուղացու աշխատասիրությանը չի վերաբերում։ Եթե աշխատանքը եկամուտ չի ապահովում, գյուղում այդ զբաղմունքը շարունակելը գնալով ավելի դժվար է դառնում։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie