Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով բոլորին կալանքի ուղարկող դատավոր Մասիս Մելքոնյանը ազատ արձակեց քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»:
Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» նկատմամբ կալանքը փոխարինել է տնային կալանքով։
Դատարանից հետո Ստեփանյանը լրագրողների հարցերին չի պատասխանել՝ լռելու նշան ցույց տալով։