Ներքին 1 ամիս առաջ - 19:38 28-09-2026

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները:

Փոխվարչապետի գրասենյակից արձագանքել են այս թեմայով «Արմենպրես»-ի հարցմանը:

- Որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջերս տարածվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ է կատարում։ Արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը։

- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի` դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:

Արդեն երկու օր շրջանառվող լուրը, իբր «Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ» «հերթական հերյուրանք» էր որակել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերքել էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Oragir.News-ը գրել էր, որ իր հավաստի տեղեկություններով՝ Տավուշի մարզում իրականացվող սահմանագծման արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրքեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie