Սպորտ 1 ամիս առաջ - 19:19 28-09-2026

Մի՞թե կարծում եք՝ նա այլ տարբերակներ ուներ. Մովսիսյանը բացահայտում է Սպերցյանի տրանսֆերի շարժառիթները

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Նաիր Թիկնիզյանի ու Էդուարդ Սպերցյանի ելույթների մասին, ինչպես նաև գնահատել է «ցուլերի» նախկին առաջատարի ապագա հեռանկարները։

«Ես շատ ուրախ եմ Թիկնիզյանի և Սպերցյանի համար։ Էդիկը հիանալի է դրսևորում իրեն Սաուդյան Արաբիայում, իսկ Թիկնիզյանը կեցցե, որ կարողացավ հաստատվել և խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Օլիմպիակոսն» է։ Դա պարզապես հրաշալի է»,- նշել է Մովսիսյանը։

Անդրադառնալով Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությանը, նախկին ֆուտբոլիստը հավելել է.

«Այո՛, Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու հարցում ֆինանսական բաղադրիչը մեծ դեր է խաղում։ Մի՞թե կարծում եք, որ նա այլ տարբերակներ ուներ և, այնուամենայնիվ, ընտրեց «Ալ-Ահլին»։ Վստահ եմ՝ մի քանի տարուց Էդուարդը կտեղափոխվի թոփ-5 լիգաները ներկայացնող որևէ թիմ։ Այդ առաջնությունից շատ ավելի հեշտ է առաջ քայլ անելը»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում «Евро-Футбол.Ру» առցանց պարբերականը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Չեռնոգորիայի հավաքականի հետ:

Armsport

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie